Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Nokia-ն վերաթողարկել Է կուլտային 8110 «բանան-հեռախոսը»

Nokia-ն վերաթողարկել Է կուլտային 8110 «բանան-հեռախոսը»

ԵՐԵՎԱՆ, 26 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: HMD Global-ը, որը սարքեր Է մշակում Nokia բրենդի ներքո, Mobile World Congress ցուցահանդեսում հայտարարել Է Nokia 8110-ի վաճառքները վերսկսելու մասին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, գրել Է Quartz-ը: Կորացված կորպուսով եւ առջեւի պանելի վրա պաշտպանական կափարիչով հեռախոսը թողարկել են 1996 թվականին:

Սարքը «բանան» են կոչել դրա ձեւի պատճառով, բայց այն ավելի մեծ հռչակ Է ձեռք բերել այն բանից հետո, երբ այն օգտագործել են «Մատրիցա» ֆիլմում: Հիմնական տարբերակը կներկայացվի երկու գույնով՝ սեւ եւ դեղին: Հեռախոսը կարող Է միանալ 4G-ցանցին եւ Wi-Fi-ին, եւ դրանում մատչելի կլինեն մի քանի առավել տարածված հավելվածներ: Նոր Nokia 8110-ի արժեքը կկազմի 79 եվրո: Ավելի վաղ HMD Global-ը ներկայացրել Է կոճակավոր հեռախոսի նոր տարբերակը՝ Nokia 3310-ը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]