Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Թուրքիայի քաղաքացիներին Իրաքում մահապատժի կենթարկեն ԻՊ-ի հետ կապերի համար

Թուրքիայի քաղաքացիներին Իրաքում մահապատժի կենթարկեն ԻՊ-ի հետ կապերի 
համար

ԵՐԵՎԱՆ, 26 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրաքի դատարանը Թուրքիայի առնվազն 15 կին քաղաքացիների կախաղանի միջոցով մահապատժի Է դատապարտել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գործողություններին մեղսակից լինելու համար:

Այդ մասին, ինչպես տեղեկացնոմ Է «Արմենպրես»-ը, փետրվարի 26-ին հայտնել Է BBC News-ը: Որոշ աղբյուների տեղեկատվութամբ՝ դատարանը 16 կանանց դատապարտել Է ցմահ բանտարկության: Դատապարտյալները խոստովանել են, որ օգնել են ահաբեկիչներին հարձակումներ նախապատրաստելու կամ, որ ամուսնացած են եղել խմբավորման մասնակիցների հետ: Նրանք 20-ից մինչեւ 50 տարեկան են: Բաղդադի դատարանում նրանք հայտնվել են սեւ զգեստներով, չորս հոգու գրկներին երեխաներ են եղել:

ԻՊ-ի հետ կապերի կասկածանքով Իրաքում ձերբակալվել են առնվազն 560 կին եւ 600 երեխա: Նրանցից մի քանի հարյուրն այժմ դատի տակ Է, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am