Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

Թուրքիան ավարտել է Աֆրինում գործողության առաջին փուլը

Թուրքիան ավարտել է Աֆրինում գործողության առաջին փուլը

ԵՐԵՎԱՆ, 25 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիան ավարտել է Սիրիայի Աֆրինի տարածաշրջանում անցկացվող «Ձիթենու ճյուղ» գործողության առաջին փուլը։ Այս մասին փետրվարի 25-ին հայտնել է HaberTürk հեռուստաալիքը։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ՏԱՍՍ-ը, դրա տվյալներով՝ թուրքական Հաթայ և Քիլիս շրջաններից Սիրիա մտած զինվորականները միավորվել են և Աֆրինի շուրջ ձևավորել կիսալուսնի տեսքով ճակատային գիծ։

Հունվարի վերջին Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը լրագրողներին հայտնել էր, որ Թուրքիան գործողությունը կիրականացնի չորս փուլով։ Բայց նա այն ժամանակ չէր ներկայացրել ասվածի մանրամասները։

Թուրքիան հունվարի 20-ին հայտարարել է Սիրիայի հյուսիսում քրդական ջոկատների դեմ «Ձիթենու ճյուղ» գործողությունն սկսելու մասին։ Թուրքիայի ԶՈՒ գլխավոր շտաբի տվյալներով՝  ԶՈՒ-ն կարողացել է ոչնչացնել 2021 ահաբեկչի, որոնց շարքին Անկարան դասում է «Ժողովրդական ինքնապաշտպանության ուժեր» և «Ժողովրդավարական միություն» կուսակցության մարտիկներին։



Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]