Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Շինուհայրում ավտոմեքենա է այրվել

Շինուհայրում ավտոմեքենա է այրվել

ԵՐԵՎԱՆ, 25 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը փետրվարի 25-ին, ժամը 05:15-ին տեղեկություն է ստացվել, որ Սյունիքի մարզի Շինուհայր գյուղի ենթակայանի մոտակայքում մեքենա է այրվում:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Գորիս-Շինուհայր ավտոճանապարհի 15-րդ կմ-ին «ՎԱԶ-2106» մակնիշի 35 CV 029 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդ՝ 1984 թ. ծնված Վ. Գ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել էլեկտրասյանը և բռնկվել:

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը վարորդը տեղի ուժերով տեղափոխվել է Գորիսի բժշկական կենտրոն, որտեղ տուժածի առողջական վիճակը բժիշկները գնահատել են բավարար:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 05:56-ին, մարվել՝ 06:15-ին:

Ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]