Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Գյումրիում նշվեց Անդրանիկ Օզանյանի ծննդյան 153-ամյակը

Գյումրիում նշվեց Անդրանիկ Օզանյանի ծննդյան 153-ամյակը

ԳՅՈՒՄՐԻ, 25 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Գյումրիում փետրվարի 25-ին նշվեց Անդրանիկ Օզանյանի ծննդյան 153-ամյակը: Ինչպես միշտ, այս անգամ ևս բոլորը հավաքվել էին Անդրանիկ զորավարի հուշարձանի մոտ:

Ի հիշատակ մեծ հայդուկապետի, քաղաքային իշխանությունների ներկայացուցիչները՝ Գյումրու փոխքաղաքապետ Վաղարշակ Մխիթարյանի  գլխավորությամբ, արվեստի ոլորտի, երաժշտական դպրոցների ու թանգարանների ներկայացուցիչների հետ ծաղկեպսակ ու ծաղիկներ դրեցին զորավարի հուշարձանին:

Շուրջ երեսուն տարի Օսմանյան կայսրության դեմ մարտնչած հայդուկապետին, ով ստանձնեց նաեւ հայկական կամավորական առաջին գնդի հրամատարությունը, հիշել եւ արժևորել է պետք միշտ.  այս մասին նշում էին ներկաները: 

«153 տարի է  անցել, բայց այն, որ հայդուկապետին հիշում ու մեծարում են  մինչ օրս, խոսում է  նրա  մեծ զորավար լինելու մասին: Մենք  հիմա խոնարհվում ենք նրա  ու մեր բոլոր զորավարների շիրիմների առաջՄեր բոլոր հերոս  զորավարների անունները՝ Անդրանիկ զորավարի գլխավորությամբ, հավերժ են»,- «Արմենպրես»-ին  նշեց Երկրապահ կամավորների միության Շիրակի մարզային կառուցի  ղեկավար Յուրա  Ալեքսանյանը։  

Արմենուհի Մխոյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]