1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Արամ Ա Վեհափառ Հայրապետը ողջունում է ՀՀ Նախագահի պաշտոնում Արմեն Սարգսյանի թեկնածությունը

Արամ Ա Վեհափառ Հայրապետը ողջունում է ՀՀ Նախագահի պաշտոնում Արմեն Սարգսյանի թեկնածությունը

ԱՆԹԻԼԻԱՍ, 25 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Վեհափառ Հայրապետը փետրվարի 24-ի երեկոյան ընդունել է Հայաստանի նախագահի թեկնածու առաջադրված Արմեն Սարգսյանին։

Ինչպես  «Արմենպրես»-ին տեղեկացրին Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունից, Վեհափառ Հայրապետը մոտիկից ճանաչելով Արմեն Սարգսյանին, ջերմորեն ողջունել է նրա թեկնածությունը՝ շեշտելով, թե Հայաստանի ներքին կյանքին և Սփյուռքին լայն չափով ծանոթ լինելով, ինչպես նաեւ ակադեմիական ու տնտեսական ոլորտների հարուստ փորձառությամբ ու միջազգային շրջանակներու հետ իր մշակած հարաբերություններով, որպես նախագահ կարող է մեծապես օգտակար լինել Հայաստանի Հանրապետությանը։ Նորին Սրբությունը միաժամանակ իր ուրախությունն է հայտնել այն կապակցությամբ, որ Արմեն Սարգսյանի թեկնածությունը Հայաստանի թե Սփյուռքի բոլոր շրջանակների կողմից գոհունակությամբ է  ընդունված։ Հայրապետը հույս է հայտնել, որ Արմեն Սարգսյանը մեր ժողովրդի ունեցած վստահությունն իր նկատմամբ ի սպաս պիտի դնի Հայաստանի Հանրապետության առավել հզորացման ու ծաղկման։

Արմեն Սարգսյանը Վեհափառ Հայրապետին ներկայությամբ հանդիպել է Ազգային կենտրոնական վարչության եւ Կաթողիկոսարանին առնչվող մարմինների ու հանձնախմբերի ներկայացուցիչների հետ։ Նա պարզել է իր տեսակետներն, մտահոգությունները և, մանավանդ, իր առաջադրանքները Հայաստանի առավել զարգացման ու ծաղկման խնդիրների շուրջ, միաժամանակ շեշտելով Վեհափառ Հայրապետին ու Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության կարեւոր դերակատարությունը հատկապես Հայաստան-Սփյուռք հարաբերությունների զարգացման ու Հայաստանի առավել առաջադիմությանը նպաստող ծրագրերում։

Նույն երեկոյան Արմեն Սարգսյանը եղել է Վեհափառ Հայրապետի ընթրիքի հյուրը։

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]