1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Ռուս հոկեյիստները դարձան Օլիմպիական խաղերի չեմպիոն

Ռուս հոկեյիստները դարձան Օլիմպիական խաղերի չեմպիոն

ԵՐԵՎԱՆ, 25 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 23-րդ ձմեռային Օլիմպիական խաղերի տղամարդկանց հոկեյի եզրափակչում լրացուցիչ ժամանակում ռուսները հաղթեցին Գերմանիայի հավաքականին (4:3):

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ եզրափակչում մրցոմ էին «Օլիմպիական աթլետներ Ռուսաստանից» և Գերմանիայի ընտրանինները: Առաջին խաղափուլում ռուսներին հաջողվեց առաջինը բացել խաղի հաշիվը: Գոլի հեղինակ դարձավ Վյաչեսլավ Վոյնովը: Գերմանացիները երկրորդ մրցափուլում հավասարեցրին հաշվի հավասարությունը: Աչքի ընկավ Ֆելիքս Շուցը: Երրորդ խաղափուլում ռուսները կրկին առաջ անցան հաշվի մեջ (Նիկիտա Գուսև), սակայն ընդամենը 10 վայրկյան անց Գերմանիան խփեց պատասխան տափօղակը 2:2: Գերմանիայի հավաքականին հաջողվեց 56-րդ րոպեին  առաջ անցնել հաշվի մեջ, բայց 3-րդ մրցափուլի ավարտից 55 վայրկյան առաջ ռուս հոկեյիստները վերականգնեցին հաշվի հավասարությունը՝ 3:3:  Ի վերջո հանդիպման ելքը որոշվեց լրացուցիչ ժամանակում, որտեղ առաջին մրցակցի դարպասը գրավեցին ռուսները և դարձան Օլիմպիական խաղերի չեմպիոն:

Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր դարձան կանադացիները, ովքեր հաղթեցին չեխերին 4:6 հաշվով:

Ձմեռային Խաղերի փակման արարողությունը կկայանա փետրվարի 25-ին Երևանի ժամանակով 15:00-ին:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]