Երևանում՝ 11:07,   16 Ապրիլ 2024

Տիգրան Պետրոսյանը զիջել է առաջատարի դիրքը «Aeroflot Open»-ում

Տիգրան Պետրոսյանը զիջել է առաջատարի դիրքը «Aeroflot Open»-ում

ԵՐԵՎԱՆ, 25 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գրոսմայստեր Տիգրան Պետրոսյանը զիջել է առաջատարի դիրքը Մոսկվայում ընթացող «Aeroflot open» միջազգային մրցաշարում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ մրցաշարրի 5-րդ տուրում Պետրոսյանի մրցակիցը Դմիտրի Գորդիվսկին էր: Շախմատիստները պարտիան ավարտեցին ոչ-ոքի: Այժմ Տիգրան Պետրոսյանն ունի 4 միավոր և կես միավորով հետ է միակ առաջատարից՝ Վլադիսլավ Արտեմիևից:

Հայաստանի մյուս ներկայացուցիչներից հաղթանակ տոնեցին Գաբրիել Սարգսյանը, Արմեն Միքայելյանը: Միավորը կիսեցին Հայկ Մարտիրոսյանը, Արամ Հակոբյանը և Մանուէլ Պետրոսյանը:

Մոսկվայում ընթացող «Aeroflot open» մրցաշարը մեկնարկել է փետրվարի 19-ին և կավարտվի մարտի 2-ին:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]