Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   25 Սեպտեմբեր

Արթուր Ալեքսանյանը հաղթել է Կիևի միջազգային մրցաշարում


ԵՐԵՎԱՆ, 25 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հունահռոմեական ոճի ըմբիշ, Օլիմպիական խաղերի, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը հաղթել է Կիևի միջազգային մրցաշարում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է ըմբշամարտի ֆեդերացիան: Կիևում ընթացող ըմբշամարտի միջազգային մրցաշարի 97 կգ քաշային կարգի եզրափակչում Օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանը հանդիպել էր ուկրաինացի Դմիտրի Տիմչենկոյի հետ: Աշխարհի և Եվրոպայի բազմակի չեմպիոնը 3:0 հաշվով հաղթեց ուկրաինացուն:

63 կգ քաշային Սլավիկ Գալստյանը գետնեց (տուշե) ուկրաինայի ներկայացուցչին և դարձավ բրոնզե մեդալակիր։ Նորայր Հախոյանը 1։4 հաշվով զիջեց իրանցի մրցակցին: Էդուարդ Սարգսյանը (82 կգ) հավասար պայքարում 3։3 հաշվով զիջեց ադրբեջանցի Էլվին Մուրսալիևին։




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ