Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

«Ծառուկյան» խմբակցությունը կողմ կքվեարկի ՀՀ նախագահի պաշտոնում Արմեն Սարգսյանի թեկնածությանը

«Ծառուկյան» խմբակցությունը կողմ կքվեարկի ՀՀ նախագահի պաշտոնում Արմեն 
Սարգսյանի թեկնածությանը

ԵՐԵՎԱՆ, 24 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային ժողովի «Ծառուկյան» խմբակցությունը կողմ կքվեարկի ՀՀ նախագահի պաշտոնում Արմեն Սարգսյանի թեկնածությանը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «Կենտրոն» հեռուստաընկերության լրատվական թողարկումը, այս մասին Ազգային ժողովի «Ծառուկյան» խմբակցության պատգամավորների հետ հանդիպմանը հայտարարել է «Ծառուկյան» դաշինքի առաջնորդ Գագիկ Ծառուկյանը: «Ճանաչում եմ Արմեն Սարգսյանին, գիտեմ նրա մոտեցումները, նրա տեսակետները, նրա պատրաստակամությունը: Նա հանդիպել է քաղաքական ուժերի հետ, կրթական, մշակութային, հասարակական շրջանակների հետ և բոլորին ներկայացրել է, որ պետք է դադարեցնի արտագաղթը, ներգաղթ սկսի, ներդրումներ բերի: Նա ասում է այն, ինչը մեր ցանկությունն է, մեր նպատակն է»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասել է Ծառուկյանը՝ ընդգծելով, որ պետք է հնարավորություն տալ Արմեն Սարգսյանին:

Իշխող կոալիցիան ՀՀ նախագահի պաշտոնում առաջադրել է Արմեն Սարգսյանի թեկնածությունը: Ազգային ժողովում ՀՀ նախագահի ընտրության քվեարկությունը տեղի կունենա մարտի 2-ին: Քանի որ «Ծառուկյան» խմբակցությունը հայտարարել է Արմեն Սարգսյանի թեկնածությանը կողմ քվեարկելու մասին, կարելի է ենթադրել, որ խորհրդարանում նախագահի ընտրությունը կավարտվի հենց առաջին փուլում: Առաջին փուլով ՀՀ նախագահ ընտրելու համար անհրաժեշտ է 79 ձայն: Իշխող ՀՀԿ-ն խորհրդարանում ունի 58, նրա կոալիցիոն գործընկեր ՀՅԴ-ն՝ 7, իսկ «Ծառուկյան» խմբակցությունը՝ 31 մանդատ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]