Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Հավերժ բոյկոտելով չէին կարող խնդիր լուծել. Արթուր Բաղդասարյանը` Վանաձորում ՀՀԿ-ի հետ հուշագիր ստորագրելու մասին

 Հավերժ բոյկոտելով չէին կարող խնդիր լուծել. Արթուր Բաղդասարյանը` Վանաձորում 
ՀՀԿ-ի հետ հուշագիր ստորագրելու մասին

ԵՐԵՎԱՆ, 24 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Օրինաց երկիր» կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանը բացատրել է, թե ինչու մեկ տարի «Լուսավոր Հայաստան» կուսակցության հետ Վանաձորի ավագանու նիստերը բոյկոտելուց հետո որոշում կայացրեցին հուշագիր կնքել ՀՀԿ-ի հետ: ՕԵԿ 15-րդ համագումարից հետո լրագրողների հետ զրույցում Արթուր Բաղդասարյանը նախ պարզաբանեց, որ նման որոշում է կայացրել ոչ թե կուսակցության վարչությունը, այլ Վանաձորի տարածքային կառույցը:

«Հետո մարդիկ չէին կարող հավերժ բոյկոտով խնդիրներ լուծել: Դա մեր կուսակցության տարածքային կառույցի որոշումն էր, որին մենք կողմնակից էինք: Եթե ավագանին պիտի 4 տարի աշխատի, իսկ իրենք, օրինակ, 1.5 տարի բոյկոտում էին, հետո ի՞նչ պիտի անեին, 1.5 տարի էլ բոյկոտե՞ին»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` նշեց Բաղդասարյանը:

Նա հավելեց, որ Վանաձորի ավագանու ընտրություններին մասնակցել է իրենց կուսակցության տեղական կառույցը և հենց տեղական կառույցն էլ քվեների տերն է: «Տեղական կառույցն է այդ որոշումը ընդունել, և իրենք էլ գնացել այդ հուշագիրը ստորագրել են, և այսօր աշխատում են Վանաձորի խնդիրները լուծելու համար: Ես այստեղ որևէ վատ բան չեմ տեսնում»,- մանրամասնեց ՕԵԿ առաջնորդը:

Հայաստանի հանրապետական (ՀՀԿ) և «Հայկական վերածնունդ» (ՀՎԿ) կուսակցությունների Վանաձորի տարածքային կառույցներն 2017թ. նոյեմբերի 18-ին համագործակցության հուշագիր են կնքել՝ «քաղաքի կառավարման համամասնորեն և համատեղ պատասխանատվությունը ստանձնելու մասին»։ Համաձայնագրի ստորագրումից հետո ՀՎԿ տարածքային կառույցի ղեկավար Արկադի Փելեշյանն ավագանու կողմից ընտրվեց Վանաձարի փոխքաղաքապետի պաշտոնում: Մինչ հուշագրի ստորագրումը ՀՎԿ-ն, «Լուսավոր Հայաստան»-ը և ԲՀԿ-ն բոյկոտում էին Վանաձորի ավագանու նիստերը:

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am