1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Հայոց ցեղասպանության բանաձևերին Թուրքիայի արձագանքը սպասելի էր. Նիդերլանդների ԱԳ նախարար

 Հայոց ցեղասպանության բանաձևերին Թուրքիայի արձագանքը սպասելի էր. 
Նիդերլանդների ԱԳ նախարար

ԵՐԵՎԱՆ, 24 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նիդերլանդների արտաքին գործերի նախարար Սիգրիդ Քաադը սպասելի էր համարում իրենց երկրի խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանության մասին բանաձևերի ընդունման առնչությամբ պաշտոնական Անկարայի արձագանքը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին գրում է De Telegraaf պարբերականը:

«Թուրքական կողմից նման արձագանքը սպասելի էր»,- ասել է նախարարը՝ չցանկանալով, սակայն, այլ մեկնաբանություններ անել հարցի առնչությամբ, քանի որ, ըստ նրա, արձագանքներին պատասխանելը լավ միտք չէ:

Նիդերլանդների խորհրդարանը փետրվարի 22-ին քվեարկության արդյունքներով ձայների բացարձակ մեծամասնությամբ ընդունել է երկրի կոալիցիոն կառավարության մեջ մտնող Քրիստոնեական միություն կուսակցության անդամ Ջոել Ֆորդևինդի ներկայացրած Հայոց ցեղասպանության մասին երկու որոշումները: Առաջին առաջարկով վերահաստատվում է Նիդերլանդների կողմից 2004 թվականին Հայոց ցեղասպանությունը ճանաչելու մասին որոշումը, իսկ երկրորդով պարտադրվելու է կառավարությանը նախարարի մակարդակով հինգ տարին մեկ անգամ ապրիլի 24-ին այցելել և հարգանքի տուրք մատուցել Ծիծեռնակաբերդում:

Փաստաթղթերի քննարկումից և ընդունումից անմիջապես հետո հայտարարություն էր տարածել Թուրքիայի ԱԳՆ-ն` նշելով, որ իրենք «խստորեն դատապարտում են ընդունված որոշումները»: Պաշտոնական Անկարայից նշել են, թե որոշումները «իրավական առումով պարտադրող բնույթ և վավերականություն չունեն»:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]