Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

ՀՀ Նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանը կհանդիպի ՕԵԿ ներկայացուցիչների հետ

ՀՀ Նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանը կհանդիպի ՕԵԿ ներկայացուցիչների հետ

ԵՐԵՎԱՆ, 24 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում իշխող կոալիցիայի կողմից ՀՀ Նախագահի թեկնածու առաջադրված Արմեն Սարգսյանն առաջիկա օրերին կհանդիպի «Օրինաց երկիր» կուսակցության ներկայացուցիչների հետ: «Օրինաց երկիր» կուսակցության համագումարի ավարտից հետո լրագրողների հետ զրույցում այս մասին հայտնեց կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանը` անդրադառնալով դիտարկմանը, թե Արմեն Սարգսյանը հանդիպել է խորհրդարանական և արտախորհրդարանական մի շարք քաղաքական ուժերի հետ, սակայն ՕԵԿ-ի հետ չի հանդիպել: «Արմեն Սարգսյանը դիմել է հանդիպման համար, ուղղակի երկուստեք հարմար չի եղել: Առաջիկա երկու օրերին անպայման կհանդիպենք»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` նշեց նա:

Հարցին, ինչպես է վերաբերվում ՀՀ նախագահի պաշտոնում նրա թեկնածությանը, Արթուր Բաղդասարյանն ընդգծեց, որ որպես մարդ շատ լավ է վերաբերվում նրան, քանի որ գրագետ և բարեկիրթ անձնավորություն է: «Որպես մտահոգություն ցանկանում եմ հնչեցնել, որ Արմեն Սարգսյանը վերջին 10-15 տարիներին Հայաստանի ներքին անցուդարձին ծանոթ չի եղել, չի ապրել մեր ժողովրդի դարդով, հոգսով, ցավով: Սա մի փոքրիկ մտահոգություն է, որ ես ունեմ: Սակայն ես ծանոթ եմ նրա հետ, նրան գիտեմ որպես բարեկիրթ, կրթված և փորձառու անձնավորություն: Կարող եմ միայն հաջողություն մաղթել նրան», - ասաց Բաղդասարյանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]