Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

Արմեն Մարտիրոսյանն ընտրվել է «Ժառանգություն» կուսակցության վարչության նախագահ

 Արմեն Մարտիրոսյանն ընտրվել է «Ժառանգություն» կուսակցության վարչության 
նախագահ

ԵՐԵՎԱՆ, 24 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Ժառանգություն» կուսակցության ղեկավար կազմում լուրջ փոփոխություններ են տեղի ունեցել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, կուսակցությունը նոր վարչություն է ձևավորել, որի նախագահ է ընտրվել Արմեն Մարտիրոսյանը: «Ժառանգություն» կուսակցության գրասենյակից հայտնում են, որ կուսակցության փոխնախագահ է ընտրվել Սուսան Մուրադյանը, իսկ կուսակցության հիմնադիր Րաֆֆի Հովհաննիսյանը` քաղաքական խորհրդի պատասխանատու:

«Ես համոզված եմ և հավատացած, որ այս նոր ղեկավարության ներքո «Ժառանգություն»-ը  կշարունակի Հայաստանին և հայությանը ծառայելու իր առաքելությունը` հետապնդելով մեր իրավունքները և կենսական ազգային շահերը»,- ասել է Րաֆֆի Հովհաննիսյանը:

«Մենք «Ժառանգություն»-ում լավ գիտենք համեստության, մարդկայնության ու հայրենիքի իմաստը, և մեր քաղաքացի-հայրենակիցները թող վստահ լինեն, որ եթե մենք իսկապես ցանկանանք՝ ազատության և արդարության մեր որոնումն ի վերջո անպայման կհաղթանակի»,- նշել է կուսակցության նորընտիր նախագահ Արմեն Մարտիրոսյանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]