Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Հայաստանի առաջնությանը մասնակցում էինք տոնուսի մեջ մնալու համար. Սիմոն Մարտիրոսյան

 Հայաստանի առաջնությանը մասնակցում էինք տոնուսի մեջ մնալու համար. Սիմոն Մարտիրոսյան

ԵՐԵՎԱՆ, 24 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր Սիմոն Մարտիրոսյանը Հայաստանի առաջնությունում իր մարզավիճակը լավագույնը չի համարում:

«Հայաստանի առաջնությանը մասնակցում էինք պարզապես տոնուսի մեջ մնալու համար, քանի որ այլ մրցաշարի չենք մասնակցելու: Սա պետք էր աշխարհի առաջնությանը լավ մասնակցելու համար: Ես էլ, Գոռն էլ մեր լավագույն մարզավիճակում չենք և դեռ վաղ է: Իհարկե, կորուստ եմ համարում այն, որ բաց ենք թողնելու Եվրոպայի առաջնությունը, սակայն առավել մեծ բացթողում էր աշխարհի առաջնությանը չմասնակցելը»-«Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց Մարտիրոսյանը:

105+ կգ քաշային կարգում պայքարը ծավալվեց 31-րդ ամառային Օլիմպիական խաղերի երկու փոխչեմպիոնների` Գոռ Մինասյանի և Սիմոն Մարտիրոսյանի միջև: Ոսկե մեդալակիր դարձավ Գոռ Մինասյանը (415 կգ), Սիմոն Մարտիրոսյանը երկրորդն է (405 կգ) և բրոնզե մեդալ նվաճեց Վարազդատ Լալայանը (370 կգ):


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]