Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

ՀՀ դեսպանը Ռումինիայի ՆԳՆ պետքարտուղարի հետ քննարկել է համագործակցության նոր հնարավորությունները

ՀՀ դեսպանը Ռումինիայի ՆԳՆ պետքարտուղարի հետ քննարկել է համագործակցության 
նոր հնարավորությունները

ԵՐԵՎԱՆ, 24 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռումինիայում Հայաստանի դեսպան Սերգեյ Մինասյանը փետրվարի 22-ին հանդիպեց Ռումինիայի Ներքին գործերի նախարարության պետքարտուղար Ռոբերտ Մարինի հետ: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից:

Պետքարտուղար Մարինը, ողջունելով դեսպան Մինասյանին, նրան մաղթեց արգասավոր դիվանագիտական գործունեություն: Դեսպան Մինասյանը շնորհակալություն հայտնեց հանդիպման համար և նշեց, որ անցած տարվա նոյեմբերին Բրյուսելում ստորագրված ԵՄ -Հայաստան Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը (CEPA) բարենպաստ մթնոլորտ և հնարավորություն է ստեղծում տարբեր ոլորտներում Ռումինիայի հետ երկկողմ և բազմակողմ ձևաչափերում համագործակցության համար:

Կողմեր համաձայնեցին, որ նկատի ունենալով Ռումինիայի ՆԳՆ գործառույթների լայն շրջանակը, որն ընդգրկում է ոստիկանությունից մինչև բնական և տեխնածին աղետների դեմ պայքարը, ճգնաժամային կառավարումը, քաղաքացիական պաշտպանության բաղադրիչները և այլ ենթաբնագավառներ, հնարավորություն կա ուրվանշել համագործակցության այնպիսի ուղղություններ կամ ծրագրեր, որոնք կարող են արդյունավետ և փոխադարձաբար շահավետ լինել երկու երկրների համար:        


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]