Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Ծանրամարտի Հայաստանի առաջնության ծանր քաշային կարգի չեմպիոնները հայտնի են

Ծանրամարտի Հայաստանի առաջնության ծանր քաշային կարգի չեմպիոնները հայտնի 
են

ԵՐԵՎԱՆ, 24 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ծանրամարտի Հայաստանի տղամարդկանց առաջնության բոլոր չեմպիոնները հայտնի են: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` Երեւանի օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջում կայացած 4-օրյա պայքարից հետո երկրի բոլոր չեմպիոնները հայտնի են: Մրցումային վերջին օրը մրցում էին 105 և 105 + կգ քաշային ծանրորդները: 105 կգ քաշային կարգում Հայաստանի չեմպիոն դարձավ Սամվել Գասպարյանը (երկամարտ` 375 կգ), երկրորդ տեղում Սարգիս Կիրակոսյանն է (երկամարտ` 332 կգ) և եռյակի վերջում Հովհաննես Ավդալյանն է (երկամարտ` 304 կգ):

105+ կգ քաշային կարգում պայքարը ծավալվեց 31-րդ ամառային Օլիմպիական խաղերի երկու փոխչեմպիոնների` Գոռ Մինասյանի և Սիմոն Մարտիրոսյանի միջև: Ոսկե մեդալակիր դարձավ Գոռ Մինասյանը (415 կգ), Սիմոն Մարտիրոսյանը երկրորդն է (405 կգ) և բրոնզե մեդալ նվաճեց Վարազդատ Լալայանը (370 կգ):

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]