1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Վիլյամ Սարոյանի տուն-թանգարանի նախագիծը ներկայացվել է Ֆրեզնոյի քաղաքապետին

Վիլյամ Սարոյանի տուն-թանգարանի նախագիծը ներկայացվել է Ֆրեզնոյի 
քաղաքապետին

ԵՐԵՎԱՆ, 24 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրեզնոյի քաղաքապետ Լի Բրանդը «Սարոյան հաուս» նախագծին աջակցելու պատրաստակամություն է հայտնել: «Ռենեսանս» մշակութային և ինտելեկտուալ հիմնադրամի կողմից անցկացվող «Սարոյան հաուս» նախագծի շրջանակում նախագծի համակարգող Ավագ Սիմոնյանը, «Ստորակետ» ճարտարապետական ստուդիայի համահիմնադիր Մերուժան Մինասյանը և «Սարոյան հաուսի» հոգաբարձուների խորհրդի պատվավոր անդամ, Ֆրեզնոյում Կալիֆորնիայի պետական համալսարանի հայագիտության ամբիոնի պրոֆեսոր Բարլո Տեր-Մուգրդեչյանը փետրվարի 23-ին հանդիպել են Ֆրեզնոյի քաղաքապետ Լի Բրանդին և ներկայացրել նախագիծը։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին «Ռենեսանս» մշակութային և ինտելեկտուալ հիմնադրամի հասարակայնության հետ կապերի բաժնիցքաղաքապետին ներկայացվել են նախագծի հետագա ծրագրերը և թանգարանի հայեցակարգը՝ իր բոլոր նորարարական և ինտերակտիվ լուծումներով։

Բացումից հետո, Վիլյամ Սարոյանի կյանքի հայտնի և անհայտ բոլոր դրվագների մասին պատմող թանգարանը կդառնա Ֆրեզնոյի մշակութային և կրթական կենտրոններից մեկը։ Շեշտվել է նաև այն փաստը, որ Սարոյանն ունի համաշխարհային ճանաչում, և նրա անձի կարևորումը ոչ միայն հայկական սփյուռքի ձեռքբերումն է լինելու, այլև ողջ ամերիկյան հասարակության: Թանգարանում հյուրերը հնարավորություն կունենան անձամբ տեսնել Սարոյանին՝ հոլոգրամի միջոցով։

Թանգարանի բացումը նախատեսվում է 2018 թվականի օգոստոսի 31-ին՝ գրողի հոբելյանական 110-ամյակին։

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]