Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

ԵԱՏՄ-ին ՀՀ-ի անդամակցության ընթացքում դեպի ՌԴ արտահանումն աճել է ավելի քան 250 տոկոսով

ԵԱՏՄ-ին ՀՀ-ի անդամակցության ընթացքում դեպի ՌԴ արտահանումն աճել է ավելի քան 
250 տոկոսով

ԵՐԵՎԱՆ, 24 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի տնտեսության համար 2017 թվականը հաջող էր, թե որոշ ներքին միտումների տեսանկյունից, թե հաշվի առնելով ԵԱՏՄ-ի շրջանակներում ինտեգրացիոն գործընթացների խորացումը: Այդ մասին նշված է Եվրասիական փորձագիտական ակումբի տնտեսագիտական հետազոտության մեջ, որը ներկայացվեց «Արմենպրես»-ի մամուլի սրահում լրագրողների հետ հանդիպման ժամանակ:

Հետազոտության մեջ ընդգծվում է, որ Հայաստանում 2017-ին տնտեսական ակտիվության ցուցանիշը 2016-ի համեմատ աճել է 7,7 տոկոսով, ինչը տարածաշրջանի ամենաբարձր ցուցանիշն է: Վերջին անգամ երկրի տնտեսական աճը մոտ 7 տոկոս է գրանցվել 2012 թվականին:

«Տնտեսական ակտիվության բարձր աճն ապահովվել է արդյունաբերության հաշվին, որը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելացել է 12,6 տոկոսով, առևտրի ծավալը՝ 14, ծառայությունների աճը՝ 14,4, շինարարության ոլորտի վերականգնման հաշվին՝2,2 տոկոսով: Որոշ ապրանքատեսակների և արտադրական ապրանքների արտահանման ծավալը զգալիորեն աճել է, հատկապես ԵԱՏՄ երկրներ: Միայն դեպի Ռուսաստան գինու արտահանման առումով գրանցվել է ռեկորդային աճ: Վերջին տարիներին հայկական գինու արտահանման ավելի քան 80 տոկոսը՝ 1 միլիոն լիտր, կազմել է ռուսական շուկան: ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցության տարիների ընթացքում դեպի ՌԴ արտահանման ընդհանուր ծավալն աճել է ավելի քան 250 տոկոսով»,- նշված է հետազոտության մեջ:

2017-ին ՀՀ-ն արտահանման ռեկորդային ծավալ է ապահովել՝ 2,2 միլիարդ դոլար, ինչը 2016-ի համեմատ ավելի է 25,2 տոկոսով. սա վերջին 5 տարվա ամենաբարձր աճն է: Արդյունքում, ՀՀ-ի արտաքին առևտրաշրջանառությունը 2017-ի վերջին կազմել է 6,4 միլիարդ դոլար. աճը կազմել է 26,9 տոկոսով:

Եվրասիական փորձագիտական ակումբը հատկանշական է համարում այն, որ ՀՀ-ն ավելացրել է իր արտահանումը դեպի ԱՊՀ երկրներ 40,3 տոկոսով, ինչը բացարձակ արժեքով կազմել է 579,5 մլն դոլար: Արտահանումը դեպի ԵՄ երկրներ ավելացել է 32,2 տոկոսով և կազմել 633 մլն դոլար:

Ներմուծումը 2016-ի համեմատ 2017-ին ավելացել է 27,8 տոկոսով՝ կազմելով 4 միլիարդ 182,6 մլն դոլար:

Տարվա ընթացքում տարբեր ծրագրերով Հայաստան ներգրավվել է մոտ 856 միլիոն դոլարի ներդրումային կապիտալ: 2017թ. ՀՀ կառավարությունը հայտարարել է 5,3 միլիարդ դոլար արժողությամբ ներդրումային ծրագրերի առկայության մասին: Միևնույն ժամանակ, կոնկրետ ներդրումային ծրագրեի ընդհանուր արժեքը գնահատվում է մոտ 3,2  միլիարդ դոլար:  

856 մլն դոլարի ներդրումային կապիտալի 580 մլն-ը ներդրվել է մասնավոր հատվածից: Բացի այդ, ՀՀ տարածքային կառավարման նախարարության տվյալներով, կատարվել են նաև 190 մլրդ դրամի լրացուցիչ ներդրումներ:        


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]