1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Հայաստանը տարեկան 10 միլիոն դոլար է խնայում GSP+ ռեժիմից օգտվելուց, 60 միլիոն դոլար` էժան էներգակիրներից. տնտեսագետ

Հայաստանը տարեկան 10 միլիոն դոլար է խնայում GSP+ ռեժիմից օգտվելուց, 60 միլիոն 
դոլար` էժան էներգակիրներից. տնտեսագետ

ԵՐԵՎԱՆ, 24 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Աշոտ Թավադյանն անհրաժեշտ է համարում ճանապարհային քարտեզի մշակումն ու արտահանման ծավալները 3 միլիարդ դոլարից ավելի դարձնելը: «Արմենպրես»-ի մամուլի սրահում կայացած ասուլիսի ժամանակ տնտեսագետը նշեց, որպեսզի քանակական ցուցանիշներից անցում կատարվի որակականի, պետք է ապահովել արտահանվող ապրանքների դիվերսիֆիկացիան: Եվրասիական փորձագիտական ակումբի անդամի խոսքով` Հայաստանի արտաքին քաղաքականությունը դրական ուղով է ընթացել, ու դա ցույց են տալիս նաև թվերը: «Մեր արտահանումը երկու տարվա ընթացքում 50 տոկոսով աճել է, այսպիսի ցուցանիշ մենք երբևէ չենք ունեցել: 2017-ին մենք առաջին անգամ գերազանցել ենք արտահանման 2 միլիարդ զգայունության շեմը: Այստեղ մեծ դեր է ունեցել պատրաստի արտադրանքի արտահանումը, որը հիմնական գնացել է Ռուսաստան, որտեղ արտահանումը մեկ տարվա ընթացքում աճել է 45 տոկոսով»,-նշեց փորձագետը:

Թավադյանը կարևորեց նաև երրորդ երկրների, հատկապես Իրանի և Չինաստանի հետ հարաբերությունների զարգացումը, ինչպես նաև կապերի ամրապնդումը ԵՄ-ի հետ: «GSP + արտահանման արտոնյալ ռեժիմից օգտվելու միջոցով մենք տարեկան մոտ 10 միլիոն դոլար խնայում ենք»,-հավելեց տնտեսագետը: Ինչ վերաբերում է ԵԱՏՄ անդամակցությամբ պայմանավորված էներգակիրների բարենպաստ գների ազդեցությանը, ապա, ըստ Թավադյանի, այն կազմում է տարեկան 60 միլիոն դոլար:

Տնտեսագետը տնտեսության կայուն զարգացման համար անհրաժեշտ է համարում հումքային ապրանքներից արտահանումից պատրաստի արտադրանքի արտահանման անցումը: «Փոքր տնտեսություն ունեցող երկրի համար, որի հումքը սակավաթիվ է, տնտեսական զարգացման հիմնական ուղղությունը պատրաստի արտադրանքի արտահանումն է: Դրանից ելնելով` մենք նշել ենք այն վեկտորը, որը ցույց է տալիս մեր տնտեսության զարգացման  հիմնական ուղղությունը: Հումք արտահանելու համար որևէ դժվարություն չկա աշխարհում, մեր կողմից պղնձի խտանյութի արտահանման փորձն է նաև ցույց տալիս դա: Ինչ վերաբերում է պատրաստի արտադրանքին, այստեղ լուրջ խնդիրներ կան: Սա է տնտեսության հիմնական նպատակը, դրանով է պայմանավորված եղել ժամանակին մեր խորհուրդը մտնել ԵԱՏՄ: Ընդլայնել այս հնարավորությունը և ստանալ համեմատաբար էժան էներգառեսուրսներ»,-ասաց Աշոտ Թավադյանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]