Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Հրաձիգ Հովհաննես Մարգարյանը դարձել է Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր

Հրաձիգ Հովհաննես Մարգարյանը դարձել է Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր

ԵՐԵՎԱՆ, 24 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հրաձգության Հայաստանի հավաքականի անդամ Հովհաննես Մարգարյանը դարձել է Եվրոպայի երիտասարդների առաջնության բրոնզե մեդալակիր:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Հունգարիայի Գյոր քաղաքում շարունակվում է հրաձգության Եվրոպայի առաջնությունը: 10մ, վազող թիրախ, 30+30 կրակոց, երիտասարդների վարժությունում 13 մրցակցից գյումրեցի Հովհաննես Մարգարյանը, խոցելով  559 միավոր, 4-րդ հորիզոնականով անցել է եզրափակիչ փուլ: Կիսաեզրափակչում 6:0 հաշվով պարտվել է 1-ին հորիզոնականով եզրափակիչ անցած ուկրաինացի Դենիս Բաբլիուկին, սակայն եզրափակչում 6:1 հաշվով հաղթել 2-րդ տեղով եզրափակիչ անցած ուկրաինացի Մաքսիմ Բաբուշոկին և այդպիսվ նվաճել  բրոնզե մեդալ:

10մ, օդամղիչ հրացան, 60 կրակոց տղամարդկանց վարժությունում 68 մրցակցից Հրաչիկ Բաբայանը, խոցելով 623,5 միավոր, գրավել է 26-րդ տեղը, իսկ Քրիստիան Լաուերը, խոցելով 612,2 միավոր, գրավել է 64-րդ տեղը:

Նույն վարժության կանանց պայքարում 84 մրցակցուհուց Իրինա Լաուերը, խոցելով 617,3 միավոր, գրավել է 62-րդ տեղը, իսկ Մարիամ Միքայելյանը, խոցելով 615,8 միավոր, գրավել է 69-րդ տեղը:

 10մ, օդամղիչ ատրճանակ, խառը թիմային վարժությունում մասնակից 50 թիմից Նորայր Առաքելյան և Էլմիրա Կարապետյան զույգը, խոցելով ընդհանուր 762 միավոր, գրավել է 14-րդ տեղը:

Եվրոպայի առաջնությանը Հայաստանից մասնակցում է 14 մարզիկ` հրացան զենքաձևից՝ Հրաչիկ Բաբայանը,Քրիստիան Լաուերը, Հայկ Բաբայանը, Վրեժ Թորոսյանը,Նարեկ Ադամյանը,Իրինա Լաուերը (Աղաջանյան), Մարիամ Միքայելյանը, Ալլա Պողոսյանը, ատրճանակ զենքաձևից՝ Նորայր Առաքելյանը,Էլմիրա Կարապետյանը, Զավեն Իգիթյանը, Բենիկ Խլղաթյանը, վազող թիրախ զենքաձևից՝ Լիլիթ Մկրտչյանը և Հովհաննես Մարգարյանը:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]