Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

Դոնալդ Թրամփը հայտարարել է Հյուսիսային Կորեայի դեմ պատժամիջոցների խոշորագույն փաթեթի գործարկման մասին

Դոնալդ Թրամփը հայտարարել է Հյուսիսային Կորեայի դեմ պատժամիջոցների 
խոշորագույն փաթեթի գործարկման մասին

ԵՐԵՎԱՆ, 23 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկայի Միացյալ Նահանգները Հյուսիսային Կորեայի նկատմամբ պատժամիջոցների խոշորագույն փաթեթ է պատրաստել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնել է Սպիտակ տունը՝ տարածելով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությունը:

«Ես հայտարարում եմ, որ մենք հյուսիսկորեական ռեժիմի դեմ գործարկում ենք պատժամիջոցների բոլոր ժամանակների խոշորագույն փաթեթը: Ֆինանսների նախարարությունը շուտով նոր միջոցներ կձեռնարկի եկամուտների և վառելիքի աղբյուրները բացառելու համար, որոնք ռեժիմն օգտագործում է իր միջուկային ծրագրի ֆինանսավորման և զինված ուժերին աջակցելու համար»,- հայտարարել է ԱՄՆ նախագահը:

Պատժամիջոցները կներառեն 56 նավ, առաքող և առևտրային կազմակերպություններ, որոնք Վաշինգտոնի կարծիքով օգնում են Հյուսիսային Կորեային խուսափել պատժամիջոցներից:

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]