Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   26 Սեպտեմբեր

Ռոբեր Պիրեսը գովեստի խոսքեր է հնչեցրել Հենրիխ Մխիթարյանի հասցեին


ԵՐԵՎԱՆ, 23 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արսենալ»-ի նախկին կիսապաշտպան Ռոբեր Պիրեսը չի կարծում, որ «զինագործների» նախկին հարձակվող Ալեքսիս Սանչեսի՝ «Մանչեսթեր Յունայթեդ» տեղափոխությամբ լոնդոնյան ակումբը թուլացել է: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, իսպանական Marca պարբերականին տված հարցազրույցում Պիրեսն ընդգծել է, որ Ալեէսիս Սանչեսն «Արսենալ»-ի համար շատ բան է արել, սակայն շեշտել է, որ այդ ամենն արդեն անցյալում է:

«Այո, թիմը կորցրեց Սանչեսին, սակայն փոխարենը ձեռք բերեց հիանալի ֆուտբոլիստի: Կարծում եմ, որ ոչինչ չի փոխվել: Թիմը մեկ ֆուտբոլիստից կախված չէ: Հիմա պետք է առաջ նայել, պիտի հույս դնենք Մխիթարյան-Օբամեյանգ զույգի վրա:Կարծում եմ, որ նրանք կկարողանան համագործակցել այնպես, ինչպես Դորտմունդի «Բորուսիա»-ում»,- նշել է Պիրեսը:

Նա հավելել է, որ հրաշալի է Մեսութ Օզիլի հետ նույն թիմում տեսնել Հենրիխ Մխիթարյանին և Օբամեյանգին: «Ընդհանուր առմամբ ես կարծում եմ, որ «Արսենալ»-ում ամեն ինչ նույնն է»,- ասել է Պիրեսը:

Ռոբերտ Պիրեսը ֆուտբոլային կարիերան ավարտելուց հետո գլխավորում է «Արսենալ»-ի երիտասարդական թիմը և լավ հարաբերություններ ունի «զինագործների»-ի գլխավոր մարզիչ Արսեն Վենգերի հետ:

 

 




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ conta[email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ