Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

ՀՀ կառավարությունում քննարկվել են տարածքային կառավարման ոլորտի զարգացման հետագա քայլերը

ՀՀ կառավարությունում քննարկվել են տարածքային կառավարման ոլորտի զարգացման 
հետագա քայլերը

ԵՐԵՎԱՆ, 23 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի ունեցած խորհրդակցության ընթացքում քննարկվել են տարածքային կառավարման ոլորտի զարգացման հարցեր:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, անդրադարձ է կատարվել «ՀՀ տարածքային կառավարման հայեցակարգին հավանություն տալու մասին»,  «ՀՀ մարզպետների կողմից կատարված աշխատանքների գնահատման կարգը, մարզպետների կողմից կատարված աշխատանքների գնահատման չափորոշիչները հաստատելու մասին» կառավարության որոշման նախագծերին:

Վարչապետ Կարապետյանը հանձնարարել է պատասխանատուներին նախագծերը բերել վերջնական տեսքի և դնել շրջանառության մեջ: «Յուրաքանչյուր նախարարություն, ելնելով իր քաղաքականությունից, մեր առջև դրված խնդիրներից՝ մարզպետների հետ աշխատանքը շարունակում է կատարել: Մենք դեմ չենք սահմանված 14 չափորոշիչները դարձնել 17 կամ 20, եթե դրանք համապատասխանում են մեր ընտրած չափանիշներին», - ասել է Կարեն Կարապետյանը:

Խորհրդակցության ընթացքում անդրադարձ է կատարվել նաև 2018 թվականին նախատեսվող համայնքների խոշորացման ծրագրերին:

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]