Երևանում՝ 11:07,   16 Ապրիլ 2024

Շատ խնդիրներ ունենք այս խաղից առաջ. Բասկետբոլի հավաքականի գլխավոր մարզիչ

Շատ խնդիրներ ունենք այս խաղից առաջ. Բասկետբոլի հավաքականի գլխավոր մարզիչ

ԵՐԵՎԱՆ, 23 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բասկետբոլի Հայաստանի տղամարդկանց հավաքականի գլխավոր մարզիչ Նիկշա Բավցևիչի կարծիքով` Հայաստանի ընտրանու համար դժվարին խաղ է սպասվում Ալբանիայի դեմ:

«Մեզ համար Ալբանիայի հետ խաղը շատ կարևոր է, քանի որ նախորդ խաղում մենք կորցրեցինք մեր հնարավորություն Դանիայի դեմ խաղում: Մեզ համար դժվար ժամանակ է գալիս: Մենք  շատ խնդիրներ ունենք այս խաղից առաջ: Առաջինն այն է, որ այս խաղը բաց կթողնեն Ամերիկայում հանդես եկող մեր բասկետբոլիստները: Բասկետբոլի ֆեդերացիայի պատասխանատուներն ու ես ևս որոշում ընդունեցինք, որ Ռայան Բոթրայթն այլևս ազգային թիմի խաղացող չէ: Նա մեզ համար վերջացած խաղացող էր: Ալբանիայի դեմ խաղում մենք հանդես կգանք առանց արտասահմանցի բասկետբոլիստի»-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` լրագրողների հետ հանդիպմանն ասաց Բավցևիչը:

Հայաստանի հավաքականի անդամ Արագադ Աբրահամյանի խոսքով` ինքն ուրախ է ազգային հավաքականին միանալու համար: «Ոչ միայն ես, այլ ամբողջ թիմը պատրաստ ենք այս խաղին»,-ասաց Աբրահամյանը:

Հայաստան- Ալբանիա հանդիպումը տեղի կունենա փետրվարի 25-ին, ժամը՝ 19:00-ին Երևանի ԿԱ ՊԵԿ (միկա) մարզահամալիրում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]