Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

Ադրբեջանը վաղ թե ուշ պատասխանատվություն է կրելու իր հանցագործությունների համար. Էդվարդ Նալբանդյան

Ադրբեջանը վաղ թե ուշ պատասխանատվություն է կրելու իր հանցագործությունների 
համար. Էդվարդ Նալբանդյան

ԵՐԵՎԱՆ, 23 ՓԵՏՐՎԱՐԻ,  ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանական կողմը փորձում է խուսափել պատասխանատվությունից եւ զոհին մեղադրել հանցագործության մեջ: Այս մասին Մադագասկարի արտգործնախարար Անրի Ռաբարի-Նձակայի հետ համատեղ ասուլիսի ժամանակ, «Արմենպրես»-ի խնդրանքով մեկնաբանելով Սումգայիթյան ջարդերի վերաբերյալ Ադրբեջանի արտգործնախարարի եւ այդ երկրի գլխավոր դատախազության հայտարարությունները, հայտարարեց  ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը:

Նա նշեց, թե ակնհայտ է՝ Ադրբեջանն այս հարցում ումից է օրինակ վերցնում՝ նկատի ունենալով Թուրքիային և Հայոց ցեղասպանության հարցում այդ երկրի դիրքորոշումը:

«Կարծում եմ՝ այստեղ ակնհայտ է, թե ումից են օրինակ վերցնում: Հայտնի է, թե դա ինչ հետեւանքներ կարող է ունենալ: Հանցագործությունները չճանաչելը կամ ժխտողականությունը, զոհին մեղադրելը  պարարտ հող են պատրաստում նոր հանցագործությունների համար, ինչը եւ տեղի ունեցավ Կիրովաբադում, Գանձակում, Բաքվում եւ այլուր, նաեւ  հենց վերջերս՝ 2016 թվականի ապրիլին ադրբեջանական ագրեսիայի ժամանակ: Կատարվեցին աղաղակող հանցագործություններ՝ միջազգային մարդասիրական իրավունքի խախտումներով, ընդհուպ դիակների խոշտանգումներ»,-ասաց Էդվարդ Նալբանդյանը՝ հավելելով, որ ապարդյուն են Ադրբեջանի՝ այս ամենից խուսափելու փորձերը, քանի որ այդ երկիրը վաղ թե ուշ կրելու է պատասխանատվություն:  


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]