Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Լիտվան միանում է կոչին՝ ձեռնարկել միջոցներ նվազեցնելու լարվածությունը ԼՂ հակամարտության գոտում. Լիտվայի ԱԳՆ

Լիտվան միանում է կոչին՝ ձեռնարկել միջոցներ նվազեցնելու լարվածությունը ԼՂ 
հակամարտության գոտում. Լիտվայի ԱԳՆ

ԵՐԵՎԱՆ, 23 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լիտվան աջակցում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության՝ բանակցությունների միջոցով ընթացող խաղաղ կարգավորմանը: Այս մասին հայտնեցին Լիտվայի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունից՝ ի պատասխան «Արմենպրես»-ի հարցմանը՝ կապված Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի՝ Երեւանի նկատմամբ նկրտումներ ունենալու մասին վերջերս արված հայտարարության հետ: Հարցին, թե արդյոք Ադրբեջանի նման հայտարարությունները չեն դժվարացնում ղարաբաղյան հակամարտության կարգավորումը, երկրի արտաքին քաղաքական գերատեսչությունը պատասխանել է.

«Լիտվայի Հանրապետությունը ուշադրությամբ հետեւում է Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակին: Հակամարտության հանգուցալուծման վերաբերյալ մեր դիրքորոշումը  լավ հայտնի է. մենք աջակցում ենք Լեռնային Ղարաբաղի հակամարտության՝ բանակցությունների միջոցով ընթացող խաղաղ կարգավորմանը՝ հիմնված ՄԱԿ-ի կանոնադրության մեջ եւ Հելսինկյան եզրափակիչ ակտում ամրագրված հիմնարար սկզբունքների վրա:  Լիտվան լիովին սատարում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդական ջանքերին եւ միանում է կոչին՝ ձեռնարկել միջոցներ նվազեցնելու լարվածությունը հակամարտության գոտում եւ վերաներգրավել կողմերին առարկայական բանակցություններում՝ ցուցաբերելով քաղաքական կամք»,-փոխանցել են Լիտվայի արտգործնախարարությունից:

Սյուզի Մուրադյան

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]