1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

«Այլևս երբեք»-ը չպետք է լինի սոսկ կարգախոս. Մադագասկարի ԱԳ նախարարը հարգել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը

«Այլևս երբեք»-ը չպետք է լինի սոսկ կարգախոս. Մադագասկարի ԱԳ նախարարը հարգել 
է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը

ԵՐԵՎԱՆ, 23 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Որպես մարդկության հանդեպ հարգանքով լցված անձինք` մենք մշտական հիշողության պարտավորություն ունենք այն անմեղ զոհերի հիշատակի առջև, ովքեր պարզապես ապրել էին ուզում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի հուշամատյանում այս խոսքերով է իր գրառումը սկսել Մադագասկարի արտաքին գործերի նախարար Անրի Ռաբարի-Նձական, ով Հայաստանում է աշնանը մեր երկրում կայանալիք Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության XVII-րդ գագաթնաժողովին իրենց երկրի նախագահի այցի կազմակերպման հարցերով: «Որպես անձինք, ովքեր հարգանքով են վերաբերվում մարդկությանը` մենք նաև մշտական հիշողության պարտավորություն ունենք անմեղ զոհերի հիշատակի առջև: Այն երեխաների, պատանիների, երիտասարդների, կանանց և տղամարդկանց հանդեպ, ովքեր ընդամենը խնդրում էին թույլ տալ իրենց ապրել: Ողջ մարդկությունը պետք է դաս քաղի այս սոսկալի դեպքերից, որպեսզի պատմությունն այլևս այս ուղղությամբ չկրկնվի: «Այլևս երբեք»-ը չպետք է լինի սոսկ կարգախոս, մենք այդպես պետք է ապրենք: Մենք խոնարհվում ենք ու մեր հարգանքի տուրքն ենք մատուցում բոլոր հայ զոհերի հիշատակին»,-գրել է Անրի Ռաբարի-Նձական:

Մադագասկարի ԱԳՆ-ն իրեն ուղեկցող պատվիրակության անդամների հետ նախ ծաղիկ խոնարհեց Ծիծեռնակաբերդի բարձունքին՝ անմար կրակի մոտ, ապա շրջեց թանգարանում և ծանոթացավ 20-րդ դարի սկզբին Օսմանյան Կայսրության կողմից իրագործված Հայոց ցեղասպանության պատմությանը:

Լրագրողների հետ զրույցում օտարերկրյա դիվանագետը նշեց, որ մինչ Հայաստան գալն արդեն ծանոթացել էր այս իրադարձություններին և ցավով արձանագրել, որ աշխարհում այսօր էլ «այսպիսի սոսկալի դեպքեր կրկնվում են»: «Արմենպրես»-ի հարցին ի պատասխան, որ «Հայաստանը ստանձնել է առաջամարտիկի դեր ցեղասպանությունների կանխարգելման գործում, ինչպես կարող է Մադագասկարն աջակցել մեր երկրին այդ հարցում», Անրի Ռաբարի-Նձական ասաց. «Մադագասկարի ներկա ղեկավարությունը մեծ հարգանք ունի մարդու իրավունքների, մարդասիրության նկատմամբ, իհարկե, մենք, որ գտնվում ենք մեր բարեկամ երկրում, դա արդեն նշանակում է, որ Հայաստանի հետ կիսում ենք նույն արժեքները»:

Լուսանկարները` Էդուարդ Սեպետչյանի

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]