1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Իրավապաշտպանները Թուրքիայից պահանջել են հետաքննել Աֆրինում խաղաղ բնակիչների զոհվելու դեպքերը

Իրավապաշտպանները Թուրքիայից պահանջել են հետաքննել Աֆրինում խաղաղ բնակիչների զոհվելու դեպքերը

ԵՐԵՎԱՆ, 23 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Human Rights Watch միջազգային իրավապաշտպան կազմակերպության աշխատակիցները հայտարարել են, որ Թուրքիան նախազգուշական միջոցներ չի ձեռնարկում սիրիական Աֆրինում «Ձիթենու ճյուղ» գործողության ընթացքում, ինչը հանգեցրել Է խաղաղ բնակիչների զոհվելուն: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ասված Է զեկույցում, որը փետրվարի 23-ին հրապարակվել Է կազմակերպության կայքում:

«Թուրքիան պարտավոր Է ձեռնարկել նախազգուշական բոլոր հնարավոր միջոցները, որպեսզի խուսափի խաղաղ բնակիչների զոհվելուց, ինչպես նաեւ օգնելու նրանց, եթե նրանք ցանկանում են հեռանալ բռնության վայրերից»,-հայտարարել Է կազմակերպության մերձավորարեւելյան ստորաբաժանման փոխտնօրեն Լամա Ֆակիհը:

Կազմակերպությունը հետաքննություն Է անցկացրել Աֆրինում երեք գրոհների շուրջ, որոնք ձեռնարկվել են հունվարի 21-ին, 27-ին եւ 28-ին, որոնց զոհ Է դարձել առնվազն 26 խաղաղ բնակիչ, ներառյալ 17 երեխա: Իրավապաշտպանները Թուրքիայի պաշտպանության նախարարություն նամակ են ուղարկել այդ հետաքննության արդյունքների վերաբերյալ, սակայն պատասխան չեն ստացել թուրք զինվորականներից:

«Եթե Թուրքիայի զինած ուժերին չի հաջողվել պարզել տասնյակ խաղաղ բնակիչների ներկայությունն այն վայրերում, որոնք հունվարի 21-ի, 27-ի եւ 28-ի գործողությունների թիրախներ են դարձել, որտեղ խաղաղ բնակիչներ են զոհվել, ապա դա լուրջ անհանգստություն Է առաջացնում այն բանի կապակցությամբ, թե Թուրքիան ինչպես Է պարզում խաղաղ բնակչության առկայությունն իր թիրախների մերձակայքում, եւ ձեռնարկում Է նա արդյոք նախազգուշական բոլոր հնարավոր միջոցները, որպեսզի նվազագույնի հասցվեն զոհերը խաղաղ բնակչույթան շրջանում»,-նշվում Է կազմակերպության զեկույցում, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]