Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Մեդվեդեւան բացատրել Է արցունքներն Օլիմպիական խաղերում ունեցած ելույթից հետո

Մեդվեդեւան բացատրել Է արցունքներն Օլիմպիական խաղերում ունեցած ելույթից հետո

ԵՐԵՎԱՆ, 23 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուս գեղասահորդուհի Եվգենյա Մեդվեդեւան, որը դարձել Է 2018 թվականի Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր, բացատրել Է իր արցունքներն ազատ ծրագրի կատարումից հետո: Մարզուհու խոսքը փոխանցել Է «Լենտա.ռու»-ն, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Այսօր ես կյանքումս առաջին անգամ լաց եղա: Չեմ կարող ասել, թե դա ինչ Էր: Հույզեր… Իրականում, լարվածություն առանձնապես չկար: Եվ ընդհանրապես, առաջին արցունքները հայտնվեցին առաջին կրկնակի աքսելից հետո: Այսօր ես ազատ ծրագրի դուրս եկա իմ սահքից բավարարված մնալու ցանկությամբ: Այդպես Էլ եղավ: Ես արեցի ամենն, ինչ կարող Էի»,- պատմել Է Մեդվեդեւան:

Փետրվարի 23-ին ավելի վաղ նա զիջեց հայրենակցուհի Ալինա Զագիտովային կանանց մենասահքում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]