1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Բաթումի օդանավակայանն ընդարձակելու են

Բաթումի օդանավակայանն ընդարձակելու են

ԵՐԵՎԱՆ, 23 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բաթումի միջազգային օդանավակայանում պլանավորվում են դրա ընդարձակման ենթակառուցվածքային աշխատանքներ: Այդ մասին, ինչպես հայտնել Է Վրաստանի հանրային հեռարձակողի Առաջին ալիքը, հայտարարել Է TAV Georgia ընկերության գլխավոր մենեջեր Թեա Զաքարաձեն, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Այս որոշումն ընդունվել Է ուղեւորահոսքի սրընթաց աճի եւ նոր ավիաչվերթերի իրականացման կապակցությամբ: Աշխատանքները կսկսվեն մարտի վերջին-ապրիլի սկզբին:

Զաքարաձեի տեղեկատվությամբ՝ օդանավակայանում կավելացնեն ինքնաթիռների համար նախատեսված կայանատեղիները: Բացի այդ, TAV Georgia-ն ոչ մեծ փոփոխություններ Է պլանավորում նաեւ Թբիլիսիի միջազգային օդանավակայանում:

Էկոնոմիկայի եւ կայուն զարգացման նախարարության «Վրաստանի օդանավակայանների միավորում» ՍՊԸ-ի տնօրեն Քեթեւան Ալեքսիձեի խոսքով, անցյալ տարվա ընթացքում Բաթումի օդանավակայանում գրանցվել Է ուղեւորների ռեկորդային թվաքանակ, որը նախորդ տարիների համեմատությամբ աճել Է 59 տոկոսով: Ալեքսիձեն ընդգծել Է, որ միայն ամառային տարեշրջանում Բաթումի օդանավակայանից օգտվել Է 100 հազար մարդ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]