ՄԱԿ-ի ԱԽ-ն կքվեարկի Սիրիայում 30 օրով հրադարդարի բանաձեւի նախագծի վերաբերյալ
ԵՐԵՎԱՆ, 23 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը (ԱԽ) փետրվարի 23-ին կքվեարկի Սիրիայում հրադադարի 30-օրյա ռեժիմի սահմանման բանաձեւի նախագծի վերաբերյալ: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, նիստը նախատեսված Է Երեւանի ժամանակով 20:00-ին, ՏԱՍՍ-ին հայտնել Է համաշխարհային կազմակերպության մի աղբյուր:
Փաստաթղթում, որի պատճենին ՏԱՍՍ-ին հաջողվել Է ծանոթանալ, նշված Է, որ զինադադարը, որը պետք Է սկսվի բանաձեւն ընդունվելուց հետո 72 ժամ հետո, չի տարածվի «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ ռազմական գործողությունների վրա:
Տեքստը նաեւ բովանդակում Է պահանջ հակամարտության բոլոր կողմերին, այդ թվում Սիրիայի իշխանություններին, պահպանել միջազգային հումանիտար իրավունքի նորմաները: Մարտական գործողությունների մասնակիցներին կոչ Է արվել աջակցելու բնակչությանը մարդասիրական օգնություն ցույց տալուն եւ վիրավորների տարահանմանը:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում