Ավստրալիայի փոխվարչապետը հրաժարական Է տվել «ծառայողական սիրավեպի» ֆոնին
ԵՐԵՎԱՆ, 23 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ավստրալիայի փոխվարչապետ Բառնաբի Ջոյսը հրաժարական Է տվել այն սկանդալից հետո, որի պատճառը դարձել են քաղաքական գործչի՝ իր աշխատակիցների հետ ինտիմ հարաբերությունների մասին հաղորդագրությունները: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է News.com տեղական պորտալը:
Ավելի վաղ հայտնի Է դարձել, որ նախկինում փոխվարչապետի ենթակայության տակ աշխատող Վիկի Քեմփիոնը երեխա Է սպասում Ջոյսից, որն արդեն 24 տարի ամուսնացած Է եւ մի քանի երեխաների հայր Է:
Ջոյսը հայտարարել Է, որ ոչ միայն կհեռանա կառավարությունից, այլեւ կթողնի Ազգային կուսակցության առաջնորդի պաշտոնը: Դրա հետ մեկտեղ նա մտադիր Է պահել իր խորհրդարանական մանդատը:
Ջոյսի «ծառայողական սիրավեպը» հանրային լայն ռեզոնանս Է առաջացրել Ավստրալիայում: Երկրի վարչապետ Մալքոլմ Թեռնբուլը փոփոխություններ Է մտցրել այն փաստաթղթում, որը կանոնակարգում Է երկրի նախարարների վարքագիծը, եւ նրանց արգելել Է ինտիմ հարաբերություններ ունենալ իրենց աշխատակիցների հետ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում