ԱԺ-ում մեկնարկել են մարտի 1-ի դեպքերի վերաբերյալ լսումները. ՈՒՂԻՂ
11:26, 23 Փետրվար 2018
ԵՐԵՎԱՆ, 23 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Ազգային ժողովում մեկնարկել են «2008 թվականի մարտի 1-2-ի իրադարձությունների վերաբերյալ» ԱԺ հայտարարության նախագծի վերաբերյալ խորհրդարանական լսումները: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտարարության նախագծի և խորհրդարանական լսումների նախաձեռնողը խորհրդարանական «Ելք» խմբակցությունն է:
«2008 թվականի մարտի 1-2-ի իրադարձությունների վերաբերյալ» ԱԺ հայտարարության նախագիծն ավելի վաղ քննարկվել է Ազգային ժողովի պետական-իրավական և մարդու իրավունքների պաշտպանության մշտական հանձնաժողովում: Հանձնաժողովը հայտարարության նախագծին բացասական եզրակացություն է տվել:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում