Երևանում՝ 11:07,   19 Մարտ 2024

Կարեն Կարապետյանը ծանոթացել է «Թվային Հայաստան» հիմնադրամի կողմից իրականացվող աշխատանքներին

Կարեն Կարապետյանը ծանոթացել է «Թվային Հայաստան» հիմնադրամի կողմից 
իրականացվող աշխատանքներին

ԵՐԵՎԱՆ, 23 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը փետրվարի 23-ին այցելել է «Թվային Հայաստան» հիմնադրամի գրասենյակ, որտեղ կառավարության ղեկավարին ներկայացվել է «Հայաստանի թվային փոխակերպման օրակարգ 2030» շրջանակային փաստաթղթի վերջնական տարբերակը: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Հիմնադրամի տնօրեն Էդուարդ Ներսիսյանը նշել է, որ «թվային ցատկ» կոչվող առաջին փուլի շրջանակում նախատեսվում է իրականացնել ենթակառուցվածքների լայնածավալ զարգացմանը և կառավարման բոլոր ոլորտներում միասնական թվայնացման միջավայրի ձևավորմանն ուղղված ծրագրեր: Նա մանրամասներ է ներկայացրել պետական կառավարման համակարգերի միջև փոխգործելիության պլատֆորմի ձևավորման, թվային ծառայություների մատուցման միասնական կենտրոնների ստեղծման, թվային վիճակագրության և այլ ուղղություններով նախատեսվող ծրագրերի վերաբերյալ, որոնց արդյունքում ակնկալվում է ադմինիստրատիվ ծախսերի նվազեցում, մատուցվող ծառայությունների թափանցիկության բարձրացում և ժամանակի կրճատում, առցանց տրամադրվող ծառայությունների ու «մեկ պատուհանի» սկզբունքով գործող ծառայությունների ընդլայնում և այլն:
Վարչապետ Կարապետյանը կարևորել է հիմնադրամի ակտիվ աշխատանքը՝ ընդգծելով, որ երկարաժամկետ ծրագրերին զուգահեռ, պետք է իրականացնել նաև արագ ու տեսանելի արդյունք տվող նախաձեռնություններ, որոնք հունի մեջ կգցեն թվայնացման գործընթացը: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]