1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

«Արսենալ»-ը դուրս եկավ Եվրոպայի լիգայի 1/8 եզրափակիչ. Մխիթարյանը մասնակցեց ամբողջ խաղին

«Արսենալ»-ը դուրս եկավ Եվրոպայի լիգայի 1/8 եզրափակիչ. Մխիթարյանը մասնակցեց 
ամբողջ խաղին

ԵՐԵՎԱՆ, 23 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի Եվրոպայի լիգայի 1/16 եզրափակչի պատասխան խաղում Լոնդոնի «Արսենալ»-ը հյուրընկալելով շվեդական «Էստերսունդ»-ին պարտվեց, բայց դուրս եկավ հաջորդ փուլ (երկու խաղերի ընդհանուր հաշիվը 4:2):

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «զինագործներն» առաջինը գնդակ ընդունեցին սեփական դարպասը՝ խաղի 22-րդ րոպեին: Աչքի ընկավ Աիշը: Ընդամենը մեկ րոպե անց շվեդական թիմի ֆուտբոլիստները կրկնապատկեցին հաշվի տարբերությունը: Գոլի հեղինակ դարձավ Սեման: «Արսենալ»-ին հաջողվեց երկրորդ կեսի մեկնարկում խփել միակ գոլը և հանդիպումն ավարտվեց 1:2 հաշվով հօգուտ «Էստերսունդ»-ին: Լոնդոնյան ակումբն այս թիմերի առաջին խաղում հաղթել էր 0:3 հաշվով և երկու խաղերի ընդհանուր 4:2 հաշվով դուրս եկավ Եվրոպայի լիգայի 1/8 եզրափակիչ:

Հայաստանի ազգային թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանը թիմ մեկնարկային կազմում էր և մասնակցեց ամբողջ խաղին և արժանացավ դեղին քարտի:

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]