Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Մեկ օրում գրանցված մարմնական վնասվածք հասցնելու 11 դեպքից բացահայտվել 9-ը

Մեկ օրում գրանցված մարմնական վնասվածք հասցնելու 11 դեպքից բացահայտվել 9-ը

ԵՐԵՎԱՆ, 22 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` փետրվարի 21-ից 22-ը հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 11 դեպքից բացահայտվել 9-ը։

Արձանագրվել է թմրամիջոցի հայտնաբերման 9 և զենք-զինամթերքի առգրավման 1 դեպք։

Բացահայտվել է խարդախության 11, գողության 8, կողոպուտի 3, գույքի դիտավորությամբ ոչնչացման 2, անձի առևանգման, հարկերից խուսափելու, համակարգչային հանցագործության և ապօրինի ծառահատման 1-ական դեպք: 

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է մահվան ելքով մարմնական վնասվածք հասցնելու, մարմնական վնասվածք հասցնելու և գողության 1-ական դեպք: 

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքից, անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 7 պատահար, ինչի հետևանքով 17 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]