1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Հայաստանի Նախագահն անբիծ գրական ճաշակի տեր է. Նիալ Ֆերգյուսոնը հիացական գրառում է կատարել

Հայաստանի Նախագահն անբիծ գրական ճաշակի տեր է. Նիալ Ֆերգյուսոնը հիացական 
գրառում է կատարել

ԵՐԵՎԱՆ, 22 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բրիտանացի հայտնի պատմաբան, գրող Նիալ Ֆերգյուսոնը, տեղեկանալով, որ իր հեղինակած գիրքը ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը Գիրք նվիրելու օրը նվիրել է հրատարակչությունների տնօրեններին, հիացական գրառում է կատարել «Թվիթեր»-ի միկրոբլոգում: «Հայաստանի Նախագահն անբիծ գրական ճաշակի տեր է», - «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ գրել է Նիալ Ֆերգյուսոնը:

Նախագահ Սարգսյան փետրվարի 19-ին այցելել է Երևանի «Բուկինիստ» գրախանութ, որտեղ հանդիպում է ունեցել հանրապետության մի շարք հրատարակչությունների ղեկավարների՝ «Էդիթ Պրինտ» հրատարակչության ղեկավար Մկրտիչ Կարապետյանի, «Զանգակ» հրատարակչության ղեկավար Սոկրատ Մկրտչյանի, «Անտարես» հրատարակչության ղեկավար Արմեն Մարտիրոսյանի և «Բուկինիստ» ընկերության տնօրեն Խաչիկ Վարդանյանի հետ:  Սարգսյանը նրանց նվիրել է Ֆերգյուսոնի «Քաղաքակրթություն. ինչով է տարբերվում Արևմուտքը մնացած աշխարհից» գիրքը, որը ներկայացնում է համաշխարհային պատմության վերջին 600 տարին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]