Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

«Գանձասար-Կապան»-ը ոչ ոքի է խաղացել «Ուրալ»-ի հետ

«Գանձասար-Կապան»-ը ոչ ոքի է խաղացել «Ուրալ»-ի հետ

ԵՐԵՎԱՆ, 22 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կիպրոսում մարզումային հավաք անցկացնող «Գանձասար-Կապանը» վերջին ստուգողական խաղում մրցել է Ռուսաստանի Պրեմիեր լիգայում հանդես եկող Եկատերինբուրգի «Ուրալ»-ի հետ: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, մրցավեճն ավարտվել ոչ ոքի՝ 0:0 հաշվով:

Առաջին խաղակեսում կապանյան թիմի կազմից չի կարողացել 11 մետրանոցն արդյունավետ իրացնել Արա Խաչատրյանը: «Ուրալ»-ի կազմում հանդիպմանը մասնակցել է նաև Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստ Վարազդատ Հարոյանը, իսկ Էդգար Մանուչարյանը հանդիպմանը չի հայտավորվել:

«Գանձասար-Կապան»-ը ուսումնամարզական հավաքի ընթացքում 7:1 հաշվով առավելության էր հասել շվեյցարական «Սիերե»-ի և 2:1 հաշվով՝ լեհական «Ռուսխ»-ի նկատմամբ:

Կապանյան ակումբը վաղը կվերադառնա Երևան ու կշարունակի նախապատրաստվել փետրվարի 28-ին վերսկսվող Հայաստանի բարձրագույն խմբի առաջնությանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am