1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Փրկարարներն ավտոմեքենաներ են դուրս բերել արգելափակումից

Փրկարարներն ավտոմեքենաներ են դուրս բերել արգելափակումից

ԵՐԵՎԱՆ, 22 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը փետրվարի 22-ին, ժամը  16:51-ին ահազանգ է ստացել, որ Բյուրական-Ամբերդ ավտոճանապարհին ավտոմեքենան արգելափակվել է ցեխակույտի մեջ. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Տառերի պուրակ-Ամբերդ ավտոճանապարհի 16 կմ-ի մոտակայքում՝ ցեխակույտում, արգելափակվել է «Toyota» մակնիշի 34 NF 341 պետհամարանիշով ավտոմեքենան:

Փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել արգելափակումից: 

Փետրվարի 22-ին, ժամը 11:02-ին ահազանգ է ստացվել, որ Հրազդան-Հանքավան ավտոճանապարհի 1-ին կմ-ին VAZ-2107 մակնիշի ավտոմեքենան արգելափակվել է Հրազդան գետում. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության պաշտոնական կայքից, փրկարարներն արգելափակումից դուրս են բերել VAZ-2107 մակնիշի 35 NS 950 պետհամարանիշով ավտոմեքենան: 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]