Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

Նիդերլանդների խորհրդարանի քննարկումները կասկած չեն թողնում Հայոց ցեղասպանության բանաձևերի ընդունման հարցում

Նիդերլանդների խորհրդարանի քննարկումները կասկած չեն թողնում Հայոց 
ցեղասպանության բանաձևերի ընդունման հարցում

ԵՐԵՎԱՆ, 22 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հոլանդահայերը որևէ կասկած չունեն Նիդերլանդների խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանության երկու բանաձևերի ընդունման հարցում: «Արմենպրես»-ի հետ զրույցում Հոլանդահայ կազմակերպությունների ֆեդերացիայի նախագահ Մաթո Հախվերդյանը նշեց, որ խորհրդարանում տեղի ունեցած քննարկումների ընթացքում գրեթե բոլոր խմբակցությունները դրական են արտահայտվել բանաձևերի վերաբերյալ և պատրաստակամություն հայտնել կողմ քվեարկել դրանց ընդունմանը:

«Բացառությամբ մեկ փոքր խմբակցության, որի երեք անդամներն ազգությամբ թուրք են, մյուս բոլոր խմբակցությունները դրական արտահայտվեցին բանաձևերի ընդունման համար: Քննարկումները նախ առավոտյան սկսվեցին խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում՝ երկրի Արտաքին գործերի նախարարների մասնակցությամբ: Այնուհետև լիագումար նիստում, որը մեկնարկեց տեղի ժամանակով 15:00-ին. խմբակցությունները հանդես եկան պնդումներով, որպեսզի Նիդերլանդների խորհրդարանը լիարժեք ճանաչի Հայոց ցեղասպանությունը և յուրաքանչյուր հինգ տարին մեկ երկրի կառավարությունը՝ նախարարի մակարդակով, Ծիծեռնակաբերդում հարգանքի տուրք մատուցի ցեղասպանության զոհերի հիշատակին: Քննարկումների ընթացքում պատգամավորները շատ հստակ խոսեցին ցեղասպանության մասին»,- ասաց Հախվերդյանը:

Սպասվում է, որ բանաձևերի ընդունման քվեարկությունը տեղի կունենա փետրվարի 22-ի երեկոյան: «Սպասվում է, որ կլինի խորհրդարանի հայտարարությունը: Կասկած չկա, որ երկու բանաձևերն էլ կընդունվեն»,- շեշտեց Հոլանդահայ կազմակերպությունների ֆեդերացիայի նախագահը:

Բանաձևերի հեղինակը երկրի կոալիցիոն կառավարության մեջ մտնող Քրիստոնեական միություն կուսակցությունը ներկայացնող Ջոել Ֆորդևինդն է: Առաջին բանաձևով վերահաստատվում է Նիդերլանդների կողմից 2004 թվականին Հայոց ցեղասպանությունը ճանաչելու մասին որոշումը, իսկ երկրորդով՝ պարտադրվելու է նախարարի մակարդակով հինգ տարին մեկ անգամ ապրիլի 24-ին այցելել և հարգանքի տուրք մատուցել Ծիծեռնակաբերդում:

    


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]