Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Տեսչական մարմինը կայացրել է սյունաձև բազալտների մոտ շինարարական աշխատանքները դադարեցնելու որոշում

Տեսչական մարմինը կայացրել է սյունաձև բազալտների մոտ շինարարական 
աշխատանքները դադարեցնելու որոշում

ԵՐԵՎԱՆ, 22 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը կայացրել  որոշում՝ կառուցապատողին պարտավորեցնել դադարեցնել սյունաձև բազալտների «Բազալտե երգեհոն» և «Անանուն քարայր» բնության  հուշարձանների մոտ գտնվող հողամասում իրականացվող շինարարական աշխատանքները, մինչև շրջակա միջավայրի վրա ազդեցության ռազմավարական գնահատման և փորձաքննության իրականացումը:  Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ բնապահպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից։

Հաղորդագրության մեջ նշված է. «Արձագանքելով «Բազալտե երգեհոն» սյունաձև բազալտներ  և «Անանուն քարայր» սյունաձև բազալտներ  բնության  հուշարձանների հարակից տարածքում  շինարարության  մասին սոցցանցերում տարածված լուրերին, ՀՀ բնապահպանության նախարարությունը հայտնում է, որ նշված հուշարձանների անձնագրերը հաստատվել են ՀՀ բնապահպանության նախարարի  2017 թվականի օգոստոսի 18-ի 274-Ն հրամանով, որտեղ, համաձայն «Բնության հատուկ պահպանվող տարածքների մասին» ՀՀ օրենքի 19-րդ հոդվածի՝ սահմանվել են  համապատասխան պահպանության և օգտագործման ռեժիմի առանձնահատկությունները:

Խնդրո առարկա փայտե տաղավարը գտնվում է նշված հուշարձաններից մոտ 12 մետր հեռավորության վրա՝ սեփականաշնորհված տարածքում, հողածածկ ճանապարհի ձախ մասում, Ազատ գետի աջ ափին: Ներկայում ՀՀ ԲՆ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը հարուցել է վարչական վարույթ, կայացրել  որոշում՝  պարտավորեցնել կառուցապատողին  դադարեցնել հուշարձանի մոտ գտնվող հողամասում իրականացվող շինարարական աշխատանքները, մինչև շրջակա միջավայրի վրա ազդեցության ռազմավարական գնահատման և փորձաքննության իրականացումը:   Նշենք, որ սեփականաշնորհված հողատարածքի նպատակային նշանակությունը գյուղատնտեսական է, իսկ գործառնական նշանակությունը կամ հողատեսքը՝ վարելահող, որտեղ որևէ շինարարական աշխատանք չի կարող իրականացվել»:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]