Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Ադրբեջանում ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ առաքելության և քաղհասարակության ներկայացուցիչների հանդիպմանն անդրադարձել են ԶԼՄ-ների նկատմամբ ճնշումներին

Ադրբեջանում ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ առաքելության և քաղհասարակության ներկայացուցիչների 
հանդիպմանն անդրադարձել են ԶԼՄ-ների նկատմամբ ճնշումներին

ԵՐԵՎԱՆ, 22 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ առաքելությունն Ադրբեջանում փետրվարի 22-ին հանդիպում է ունեցել  քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ: 

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է ադրբեջանական «Թուրան» լրատվական գործակալությունը: 

Հանդիպման ժամանակ քննարկվել են Ադրբեջանում առկա նախընտրական իրավիճակի, ընտրական օրենսդրության և քաղաքացիական ինստիտուտների դիրքորոշման, ԶԼՄ-ների նկատմամբ ճնշումների, ընտրական հանձնաժողովների աշխատանքների  վերաբերյալ մի շարք հարցեր: 

ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ առաքելությունը փետրվարի 21-ից 22-ը ժամանել է Բաքու ծանոթանալու Ադրբեջանում նախընտրական իրավիճակին: Այցի արդյունքների հիման վրա առաջիկա երկու շաբաթների ընթացքում կազմվելու է զեկույց, ինչի հիման վրա ԺՀՄԻԳ-ը կայացնելու է ընտրություններին դիտորդական առաքելություն իրականացնելու կամ չիրականացնելու վերաբերյալ որոշում:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]