Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Մադագասկարի նախագահը հոկտեմբերին կայցելի Հայաստան. վարչապետն ընդունել է  Մադագասկարի ԱԳ նախարարին

Մադագասկարի նախագահը հոկտեմբերին կայցելի Հայաստան. վարչապետն ընդունել է 
 Մադագասկարի ԱԳ նախարարին

ԵՐԵՎԱՆ, 22 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը փետրվարի 21-ին ընդունել է Մադագասկարի Հանրապետության արտաքին գործերի նախարար Անրի Ռաբարի-Նձակային:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, վարչապետը գոհունակությամբ նշել է, որ վերջին տարիներին աշխուժացել է երկկողմ քաղաքական երկխոսությունը տարբեր միջազգային հարթակներում և, հատկապես, Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությունում, ու պետք է աշխատել այս դրական միտումը նաև առևտրատնտեսական ոլորտում տարածելու ուղղությամբ: Այս համատեքստում Կարեն Կարապետյանը կարևորել է նաև Մադագասկարի գործարարների մասնակցությունը հոկտեմբերի 11-12-ը Երևանում կայանալիք Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գագաթաժողովի շրջանակում կազմակերպվող գործարար համաժողովին: Վարչապետը նշել է, որ մեր երկրում ներկայում բավական նպաստավոր տնտեսական իրավիճակ է ձևավորվել ներդրումային ծրագրերի համար, և լավ հնարավորություններ կան՝ ոչ միայն հայաստանյան, այլև երրորդ շուկաներ մուտք գործելու և բիզնես գործունեություն ծավալելու համար:

Մադագասկարի արտգործնախարարը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և նշել, որ տպավորված է առաջին քրիստոնյա երկիր իր այցելությամբ: Նրա խոսքով՝ Մադագասկարը ողջունում է և հնարավորինս նպաստել է, որպեսզի Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գագաթաժողովն անցկացվի Հայաստանում: Անրի Ռաբարի-Նձական նշել է, որ իր երկրի նախագահի հոկտեմբերին Հայաստան ակնկալվող այցի շրջանակում նախատեսվում է քննարկել նաև երկկողմ տնտեսական կապերի զարգացման հնարավորությունները: Ռաբարի-Նձական առաջարկել է նաև իր երկիրը դիտարկել՝ որպես աֆրիկյան շուկա դուրս գալու հարթակ:

Վարչապետը ողջունել է Մադագասկարի կառավարական պատվիրակության առաջին այցը Հայաստան և պատրաստակամություն հայտնել՝ ակտիվ աշխատել երկու երկրների միջև փոխգործակցությունը զարգացնելու ուղղությամբ:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]