Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Էդվարդ Միրզոյանի անվան կոմպոզիտորական մրցույթը նվիրվելու է Երևանի հիմնադրման 2800-ամյակին

Էդվարդ Միրզոյանի անվան կոմպոզիտորական մրցույթը նվիրվելու է Երևանի 
հիմնադրման 2800-ամյակին

ԵՐԵՎԱՆ, 22 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի կոմպոզիտորների միության նախաձեռնությամբ՝ արդեն 5-րդ տարին անընդմեջ կկայանա մեծանուն հայ կոմպոզիտոր, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Էդվարդ Միրզոյանի անվան պատանի կոմպոզիտորների հանրապետական մրցույթը, որին մասնացել կարող են ՀՀ, ԱՀ և Սփյուռքի՝ մինչև 18 տարեկան հայազգի պատանի ստեղծագործողներ։ 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս տարի մրցույթը նվիրված է Երևան քաղաքի հիմնադրման 2800-ամյակին։ Մրցույթի ավագ խմբի (14-18 տարեկան) մասնակիցները բացի գործիքային մեկ ստեղծագործությունից, պետք է ներկայացնեն նաև մեկ երգ, որը նվիրված կլինի քաղաքամայր Երևանին։ Ի դեպ՝ լավագույն երգը կպարգևատրվի Երևանի քաղաքապետի պատվոգրով: Կրտսեր խմբում (մինչև 13 տարեկան) նախորդ տարիների համեմատ նույնպես կատարվել է փոփոխություն․պատանի կոմպոզիտորը կարող է ներկայացնել ցանկացած գործիքի համար գրված մեկ ստեղծագործություն՝նախկինում պարտադիր պայման հանդիսացող դաշնամուրային ստեղծագործության փոխարեն։

Կոմպոզիտորական ստուգատեսի բոլոր մասնակիցները կպարգևատրվեն մասնակցության վկայականներով, իսկ մրցանակային տեղեր զբաղեցրած մասնակիցները՝ դիպլոմներով, խրախուսական նվերներով։ Մրցույթի երկու ենթախմբերի հաղթողները կպարգևատրվեն նաև դրամական պարգևներով: Երկու ենթախմբերի հաղթող մասնակիցների ուսուցիչները ևս կպարգևատրվեն դրամական պարգևներով։ Հավելենք միայն, որ հայտերի ընդունման վերջնաժամկետն է մայիսի 5-ը:

Մայիսի 10-12-ն անցկացվող մրցույթն իրականանում է ՀՀ մշակույթի նախարարության և Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]