Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

«Յուրայի շրջանի աշխարհը 3» ֆիլմի թողարկումը պլանավորված Է 2021 թվականի հունիսի 11-ին

«Յուրայի շրջանի աշխարհը 3» ֆիլմի թողարկումը պլանավորված Է 2021 թվականի հունիսի 11-ին

ԵՐԵՎԱՆ, 22 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Յուրայի շրջանի բնայգին» ֆիլմերի կուլտային շարքի շարունակությունը՝ «Յուրայի շրջանի աշխարհը 3»-ը, Էկրան կբարձրանա 2021 թվականի հունիսի 11-ին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, փետրվարի 21-ին հայտնել Է Universal Pictures կինոստուդիան:

««Յուրայի շրջանի աշխարհը 3»-ը, Էկրան կբարձրանա 2021 թվականի հունիսի 11-ին»,-Twitter-ում իրազեկել Է կինոստուդիան: Սցենարիստ Էմիլի Քարմայքլին եւ ռեժիսոր Կոլին Թրեւորոուին հանձնարարված Է գրել կինոնկարի սցենարը: Թրեւորոուն նկարահանել Է «Յուրայի շրջանի աշխարհը» (2015 թ.):

Ֆիլմի պրեմիերայի ամսաթիվը հայտարարվել Է «Յուրայի շրջանի աշխարհը 2»-ի թողարկումից չորս ամիս առաջ: Ժապավենի գործադիր պրոդյուսերն ամերիկացի հռչակավոր ռեժիսոր Սթիվեն Սփիլբերգն Է, ռեժիսորը՝ կատալոնացի Խուանու Անտոնիո Բայոնեն: Դերասանական կազմում ընդգրկված են Քրիս Փրաթը, Ջեֆ Հոլդբլյումը, Բրայս Դալլաս Հովարդը, Ջասթիս Սմիթը, Ջեյմս Քրոմուելը եւ Թոբի Ջոնսը:

«Յուրայի շրջանի աշխարհին» նախորդել են «Յուրայի շրջանի բնայգին» (1993 թ.), «Յուրայի շրջանի բնայգին 2. Մոռացված աշխարհ» (1997 թ.) եւ «Յուրայի շրջանի բնայգին 3»-ը (2001 թ.): 2015 թվակականի դրությամբ, աշխարհում առաջին կինոնկարի վարձույթից միագումար դրամական մուտքերը հասել են 1,67 մլրդ դոլարի: Այդ ցուցանիշով «Յուրայի շրջանի բնայգին» չորրորդ տեղն Է զբաղեցնում կինեմատոգրաֆի պատմության մեջ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]