Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Շվեդները հանգուցյալների հետ «շփման» տեխնոլոգիա են մշակում

Շվեդները հանգուցյալների հետ «շփման» տեխնոլոգիա են մշակում

ԵՐԵՎԱՆ, 22 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շվեդ ծրագրավորողները մշակում են համակարգչային տեխնոլոգիա, որը մարդկանց թույլ կտա «շփվել» իրենց հանգուցյալ հարազատների ու ծանոթների հետ: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է շվեդական Dagen թերթը:

Արհեստական ինտելեկտի ստեղծման գաղափարը, որը կվերարտադրի կոնկրետ մարդու գիտակցությունը եւ թույլ կտա շարունակել հանգուցյալների հետ «շփումը» թվային պատճենների միջոցով, ավելի վաղ հայտնվել Է «Սեւ հայելի» (Black Mirror) գիտաֆանտաստիկ սերիալում:

«Սկզբնապես մենք ստեղծեցինք խոսքային ծրագիր, որը պատասխանում Է հուղարկավորության կազմակերպման կապակցությամբ մեր սպասարկյալների հարցերին,- հրատարակությանը պատմել Է Ստոկհոլմի «Ֆենիքս» հուղարկավորության բյուրոների ցանցի ղեկավար Շառլոտա Ռունիսը:- Դա մեզ հուշեց այն բանը մշակելու միտքը, ինչը մենք կոչում ենք «մարդու Էլեկտրոնային պատճեն»՝ ռոբոտ, որը կխոսի հանգուցյալի ձայնին նման ձայնով», հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]