Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Իրաքում ոչնչացվել Է ԻՊ-ի պարագլխի տեղակալը. Al Mayadeen

Իրաքում ոչնչացվել Է ԻՊ-ի պարագլխի տեղակալը. Al Mayadeen

ԵՐԵՎԱՆ, 22 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրաքում ոչնչացվել Է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման պարագլխի տեղակալ Աբու Աբդել Ռախման աթ-Թամիմի ալ Աթաբի ալ-Ջազրավին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, փետրվարի 22-ին հայտնել Է Al Mayadeen հեռուստաալիքը՝ վկայակոչելով Իրաքի հետախուզական ծառայությունների աղբյուրներ:

Հեռուստաալիքի տեղեկատվության համաձայն, ԻՊ-ի պարագլխի տեղակալն սպանվել Է ավիահարվածի հետեւանքով: Սպանված զինյալի գտնվելու վայրը չի ճշտվում:

Փետրվարի 12-ին Sky News Arabia հեռուստաալիքը հայտնել Էր, որ ԻՊ-ի պարագլուխ Աբու Բաքր ալ-Բաղդադին մահամերձ վիճակում գտնվում Է Սիրիայի հյուսիս-արեւելքում ծայրահեղականների դաշտային հոսպիտալներից մեկում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]