1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Սումգայիթում հայերի ջարդերի նախաձեռնողները իրենց նպատակին չեն հասել, որովհետև Արցախն ազատագրվել է. Սամվել Ֆարմանյան

Սումգայիթում հայերի ջարդերի նախաձեռնողները իրենց նպատակին չեն հասել, 
որովհետև Արցախն ազատագրվել է. Սամվել Ֆարմանյան

ԵՐԵՎԱՆ, 22 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Ֆարմանյանն ակնհայտ է համարում, որ Սումգայիթում հայերի ջարդերը եղել են կազմակերպված և տեղի են ունեցել այդ ժամանակվա Խորհրդային իշխանությունների թողտվությամբ պայմաններում: «Սումգայիթյան ջարդեր: Հայատյացությունը, որպես Ադրբեջանի պետական քաղաքականություն» թեմայով խորհրդարանական լսումների ընթացքում Սամվել Ֆարմանյանն ընդգծեց, որ պարտավոր ենք արձանագրել նաև, որ այդ ցեղասպան գործողությունների իրականացնողները և մտահաղացողները չեն հասել իրենց նպատակին:

«Այո, դա մեր ժողովրդի համար հերթական տրավման է եղել, սակայն այն նպատակը, որ դրվել էր և Խորհրդային իշխանությունների և ադրբեջանական իշխանությունների կողմից, չեն իրականացել, արցախյան շարժումը ծավալվել է, և Արցախն ազատագրվել է: Կարծում եմ, որ սումգայիթյան եղեռնագործության մասին խոսելիս շատ կարևոր է նաև սա արձանագրել, որ նախաձեռնողները իրենց նպատակին չեն հասել: Իսկ նպատակը շատ պարզ էր՝ կասեցնել արցախյան շարժման հետագա ծավալումը»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշեց Ֆարմանյանը:

Ֆարմանյանն ընդգծեց, որ Սումգայիթի ողբերգությանը, դրանից նախորդած և հաջորդած իրադարձությունները և հայտարարությունները խոսում են մի բանի մասին, որ Ադրբեջանում շարունակվում է իրենց ազգային ինքնագիտակցության տրանսֆորմացիայի մի հետ քրքիր գործընթաց, որտեղ հայատյացությունը առանցքային նշանակություն է ձեռք բերում: «Որքան էլ սա մեզ դուր չգա, պարտավոր ենք հաշվի նստել դրա հետ, որովհետև այլատյացության հիման վրա ազգային ինքնության տրանսֆորմացիան պատմականորեն բերում է շատ բացասական հետևանքների»,- ընդգծեց պատգամավորը:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]