1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Մասնագետները գտել են Իրանում կործանված ATR-72-ի սեւ արկղի գտնվելու վայրը

Մասնագետները գտել են Իրանում կործանված ATR-72-ի սեւ արկղի գտնվելու վայրը

ԵՐԵՎԱՆ, 22 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մասնագետները պարզել են իրանական ATR-72 ինքնաթիռի սեւ արկղի գտնվելու վայրը, որը փետրվարի 18-ին կործանվել Էր լեռնային տեղանքում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ՌԻԱ Նովոստիին հայտնել Է իրազեկ մի աղբյուր:

Զանգվածային լրատվամիջոցներն ավելի վաղ հայտնել են ավիաաղետի վայրում 45 զոհվածների մարմիններ գտնելու մասին: Զոհվածների մարմինների որոնման եւ դուրսբեման աշխատանքները տեղի են ունենում 4,5 հազար մետր բարձրության վրա, դրանք զգալիորեն դժվարանում են այն բանից, որ ձյան ծածկույթի բարձրությունը կազմում Է շուրջ 2 մետր: Կործանման վայրում աշխատում են ավելի քան 100 փրկարարներ, որոնումներում նաեւ գործի Է դրված յոթ ուղղաթիռ:

«Պարզվել Է ինքնաթիռի սեւ արկղի գտնվելու վայրը: Մասնագետների խումբը պատրաստ Է ժամանելու այնտեղ եւ վեցնելու այն»,- հայտարարել Է աղբյուրը: Aseman Airlines ավիաընկերության ATR-72 ինքնաթիռը, որը կատարում Էր Թեհրան – Յասուջ չվերթը, փետրվարի 18-ին ռադարներից կորել Է թռիչքից մոտավորապես 50 րոպե անց: Հանրանավն աղետի Է ենթարկվել Իրանի Սպահանի նահանգի Սեմիրոմ քաղաքի շրջանում՝ մխրճվելով Դենա լեռնաշղթայի մեջ: Ինքնաթիռում եղել Է 66 մարդ, ներառյալ անձնակազմի անդամները: Նրանք բոլորը զոհվել են:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]